• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Deutsche Bank-ը վտանգավոր է համարում Եվրոպայի կախվածությունը օտարերկրյա բանկերից

ByEditor

Nov 22, 2022

Deutsche Bank-ի գլխավոր տնօրեն Քրիստիան Զեւինգը (Christian Sewing) զգուշացրել է օտարերկրյա բանկերից Եվրոպայի «կախվածության վտանգի» մասին՝ այդ սպառնալիքը հավասարեցնելով տարածաշրջանի կախվածությանն արտաքին էներգիայի աղբյուրներից, ինչն էլ ճգնաժամի պատճառ է հանդիսացել։

Deutsche Bank-ն արդեն վաղուց է զգուշացնում, որ Եվրոպային ուժեղ բանկեր են անհրաժեշտ՝ ամերիկյան եւ չինական մրցակիցներին դիմակայելու համար:

Ելույթ ունենալով բանկային համաժողովում՝ Զեւինգը հայտարարել է հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին։ «Մենք շտապ պետք է փոխենք ուղին, եթե չենք ցանկանում հույսը դնել հիմնականում օտարերկրյա բանկերի վրա՝ Եվրոպայի ապագան ֆինանսավորելու համար: Եվ ոչ ոք չպետք է անլուրջ վերաբերվի այս վտանգին»,- բանկիրի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը:

Զեւինգը մեղադրել է եվրոպական կարգավորիչներին «ծանր ձեռքով կառավարելու» համար։ «Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ներկայիս նորմատիվ բազան քիչ է նպաստում եվրոպական բանկերի ամրապնդմանը»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Զեւինգը բարձր է գնահատել եվրոպական կարգավորիչների վերահսկողության ուժեղացումը, ինչն օգնել է ոլորտին ավելի քան տասը տարի առաջ տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամից հետո:

«Ինձ անհանգստացնում է այն, որ ճոճանակը շուտով շատ ավելի հեռու կճոճվի: Մենք պետք է նաեւ հասկանանք, թե որ ուղղությամբ է կարգավորումը չափազանց հեռու գնացել»: Զեւինգն առանձնացրել է մի ոլորտ, որտեղ կարգավորիչները «զգալի խոչընդոտներ են» ստեղծել՝ դա արդեն իսկ պարտքային բեռ ունեցող հաճախորդների ֆինանսավորումն է:

Եվրոպական կենտրոնական բանկի վերահսկիչ մարմինները հորդորում են բանկերին կրճատել ֆինանսավորման ծավալն այն դեպքում, երբ վարկը տրամադրվում է արդեն իսկ պարտք ունեցող վարկառուներին:

Զեւինգն ասել է, որ այդ բիզնեսը «լիարժեք հատված է, որը կարեւոր դեր կխաղա տնտեսության վերականգնման գործում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *